Ազգային ժողովովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երեկ տապալված արտահերթ նիստին։

«Երեկ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ առաջարկվել էր ԱԺ արտահերթ նիստ՝ սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին։ Թեև կարևոր այս թեմայի վերաբերյալ քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչներ ասում էին, որ իրենք առաջարկություններ ունեն, բայց երեկ նիստը տեղի չունեցավ՝ նույն մեծամասնությանն պատգամավորների չգրանցվելով։ Մենք չլսեցինք, որևէ քաղաքական հիմնավորում, բացատրություն, այս պայմաններում խախտվում է Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ հիմնարար օրենքը, երբ պատգամավորները առանց հիմնավորման չեն մասնակցում այդ նիստի աշխատանքներին։ Փոխարենը մենք ականատես ենք լինում բռնաճնշումների, ամենատարբեր գործողությունների, որոնք կիրառվում են այսօր այն համայնքներում, որտեղ մեծամասնությունը չի կարողացել 50+ ձայն վերցնել»,- հայտարարեց Մինասյանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն