Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառում արդյունավետ շարունակելու համար Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ հատկացրնել 8,015,504.4 դրամ, որից՝ 6,925,574.6 դրամը հարկային եկամուտներից, 1,089,929.8 դրամը՝ վերաբաշխման միջոցով։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտին և ասաց, որ գյուղատնտեսության առումով բարդ տարի է եղել, սակայն այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնաjին գյուղմթերքի արտահանում։

«200 հազար հեկտարը գերազանցել ենք, անցած և նախանցած տարի 140 հազար տոննայի չափով է եղել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի սկսվելուց հետո 25-ից ավելի աջակցության միջոցառումներ են իրականացրել, և դրանց բովանդակությունը այժմ պետք է վերանայվի։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն