Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մխիթար Զաքարյանը՝ կոչ անելով ազատ արձակել ձերբակալված մյուս գործընկերներին ևս:
Armenpress.am