Ռուս զինվորականները «Ցիրկոն» գերձայնային հրթիռի նոր փորձնական արձակում են իրականացրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Գորշկով» ռազմանավի անձնակազմը գերձայնային հրթիռային համակարգի փորձարկումների շրջանակում իրականացրել են «Ցիրկոն» հրթիռի հերթական արձակումը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Արձակումը տեղի է ունեցել Սպիտակ ծովի ջրային տարածքից Արխանգելսկի մարզում գտնվող զորավարժավարանի ուղղությամբ: 

Զինվորականները հայտարարել են, որ օբյեկտիվ վերահսկման տվյալներով՝ գերձայնային հրթիռի թռիչքը համապատասխանել է արևմտյան չափանիշներին: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն