Ես քեզ աջակցեմ Փարաքարում, դու ինձ՝ Վանաձորում
Փարաքարում ՔՊ-ն և «Ապրելու երկիրը» կարծես եկել են համաձայնության: Մենք տեղեկացանք, որ ավագանի անցած ուժերը համաձայնել են, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ավագանու նիստում ընտրվի համայնքի ղեկավար, իսկ ՔՊ թեկնածուն համայնքի ղեկավարի տեղակալ: Բայց դրա դիմաց իշխանությունը գործարք է առաջարկել «Ապրելու երկրին»՝ մենք ձեզ Փարաքարում դարձնում ենք համայնքապետ, դուք մեզ օգնում եք Վանաձորում, որ Մամիկոն Ասլանյանը չդառնա քաղաքապետ։
Փաստորեն, իշխանությունների համար անչափ սկզբունքային է Ասլանյանին՝ քաղաքապետ չդառնալու նպատակը, ավելի սկզբունքային, քան, ասենք՝ Սյունիքի ճանապարհը թշնամուն հանձնելու կամ Արցախի խնդրից հրաժարվելու գործընթացը։
Հավանաբար հենց այս հանգամանքով է պայմանավորված Վանաձորում «Ապրելու երկրի» լռությունը: Ըստ ամենայնի, այս կուսակցությունն ու նրա ավագանու անդամները կմասնակցեն ՔՊ-ի կողմից իշխանությունը խլելու գործընթացին Վանաձորուն եւ կհասնեն նրան, որ Մամիկոն Ասլանյանը չընտրվի համայնքի ղեկավար:
Փաստացի Փարաքարը միակ համայնքն է, որտեղ «Ապրելու երկիրը» կունենա համայնքի ղեկավար:
Hraparak.am