news.am-ը գրում է, որ Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանին ու Արթուր Օհանյանին կանչել են Վանաձորի ոստիկանություն։

Ի դեպ,  երեկ՝ դեկտեմբերի 15-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն