Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ժողովու՜րդ: Տվեք ձեր ձայնն այն մարդուն, ում ոչ թե խոստումներն եք լսել, այլ` գործողություններն եք տեսել
Զգուշացե՜ք, դռները փակվում են:
Հաջորդ կայարանն է` էն մեր լավ օրերի Քաղաքապետարանը))
Պատմեմ մի դեպք:
Այսօր Տարոն Մարգարյանի և մեր թիմի հետ որոշեցինք մետրոյով գնալ Շենգավիթի կայարան: Մեր օպերատորը, ես ու Տիկոն Վարդանյան մի քիչ շուտ իջանք էսկալատորից, մեկ էլ ներքևում էն փոքր խցիկում նստած հերթապահն արագ դուրս եկավ ու վրդովված հարցնում ա. «Այդ ի՞նչ եք անում, դուք թույլտվություն ունե՞ք, որ նկարահանում եք»: Տիգրանն ասում ա. «Այո՜, տիկին ջան, քաղաքապետն է իջնում»: Էդ կինը մի հատ վատ դեմք ընդունեց, ինչից մենք եզրակացրեցինք, որ նա այդքան էլ լավ կարծիք չունի այժմյան քաղաքապետի մասին, և այդ պահին դեմքը թեքեց, որ չտեսավ Տարոն Մարգարյանին` ո՜նց ուրախացավ, մենակ տեսնեիք:
Սիրված քաղաքապետը երբեք չի մոռացվում էլի:
Լավագույն քաղաքապետն` առավել ևս:
Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ժողովու՜րդ: Տվեք ձեր ձայնն այն մարդուն, ում ոչ թե խոստումներն եք լսել, այլ` գործողություններն եք տեսել: