Փաշինյանի թիմը հերթական էմոցիոնալ, սխալ քայլն ա անում
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին անդամ Սուրեն Սահակյանը գրել է.
«Ապագայում քաղաքական նկրտումներ ունեցող մարդու համար իդեալական տարբերակ ա գործից սենց հեռացվելը ։) Համոզված եմ, որ Հայկը վերջին շրջանում ամեն ինչ արել ա, որ հենց սենց սցենար գծվի էսօրվա զրգացումների առումով։ Իսկ Փաշինյանի թիմը հերթական էմոցիոնալ, սխալ քայլն ա անում։ Նրանք, որոնք պաշտոնի հետևից ընկած իբր Հայկին վատություն են անում, իրականում մեծ ծառայություն են մատուցում ներկայիս քաղաքապետին ու արջի ծառայություն՝ գործող վարչակազմին։
Դե ինչ, ըստ Փաշինյանի, «կատարված բոլոր սխալները հանգեցնում են ճիշտ լուծումների»։ Տեսնենք։ Այնուամենայնիվ, քանի որ քաղաքական փորձառությունը քիչ ա, կարծում եմ՝ լավ խորհրդատուներ ունի Հայկը ու, հետևաբար, փայլուն ապագա ։)»։
Hraparak.am