Ակտիվ աշխատանք է տարվում Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: Այս մասին Բաքվում հայատարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով ռուս-ադրբեջնական տնտեսական համագործակցության հեռանկարներին նվիրված համաժողովում:

Նրա խոսքով՝ այսօր Եվրոպական տնտեսական միությունը վերածվում է առանձին մակրոտարածաշրջանի, որտեղ արդյունաբերության և ապրանքների մատակարարման միասնական համակարգ է ձևավորվում:

Օվերչուկն ընդգծել է նաև, որ ԱՊՀ երկրների տնտեսական զարգացումը տեղի է ունենում ամենատարբեր տեմպերով՝ հաշվի առնելով անդամ երկրներից յուրաքանչյուրի յուրահատկությունը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն