Արայիկ Հարությունյանի հերթական աղմկահարույց որոշումը. «Հրապարակ»
«Արցախի կառավարությունը խորհրդարան է ուղարկել աղմկահարույց օրենքի նախագիծ, որով առաջարկում է ռազմական դրության ժամանակ պարտադրանք կիրառել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կհրաժարվեն իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ մասնավորապես շենք-շինությունը, ինքնակամ տրամադրել պետության կարիքների համար օգտագործման։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բնակարաններին և առանձնատներին, այլև պահեստներին և այլ շինություններին։
Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հազարավոր արցախցիներ հայտնվել են փողոցներում, կորցրել իրենց տները։ Մյուս կողմից՝ քիչ չեն այն արցախցիները, որոնք տարբեր պատճառներով լքել են երկիրը, բայց Արցախում բնակարաններ ունեն, որոնք զբաղեցված չեն՝ ապրողներ չկան։ Այս օրենքի ընդունումից հետո նրանց, թեկուզ պարտադրանքով, կստիպեն, որպեսզի իրենց տները ժամանակավոր օգտագործման հանձնեն պետությանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։