«Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը». ակցիա՝ ԵՊՀ-ում (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցում է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված, այժմյան ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանը։
ԵՊՀ միջանցքում սակավաթիվ ուսանողներ ակցիա իրականացրեցին պլակատներով, նաեւ թղթեր նետեցին օդ։ Պլակատներին գրված է «Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը»։