«Մեծ յոթնյակի» անդամ երկրները կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման բարձր տեմպերը ճանաչել են որպես ամենալուրջ սպառնալիքը մարդկության առողջության համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

G7-ի երկրները կոչ են արել ամրապնդել համագործակցությունը պետությունների միջև և փոխնակել առկա տվյալները, որպեսզի հնարավորինս շուտ խնդիրների լուծման միջոց գտնվի: 

Համատեղ հայտարարության մեջ նշվում է պատվաստանյութերի և հիվանդության ախտորոշման հավասար հասանելիություն ապահովելու անհրաժեշտության մասին: 

«Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի վերջին Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Բոտսվանայում: Այն արդեն տարածվել է 77 երկրում: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն