Պարզ ասում եմ՝ չգիտեմ, ինչ կլինի էնտեղ, ոնց կլինի, խփում եք, խփելու եք․ Սասուն Միքայելյան
Դեկտեմբերի 14-ին ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել է Հայաստանի սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Նա տեղում ծանոթացել է առաջացող հնարավոր խնդիրներին:
ԵԿՄ գումարտակը գրեթե մեկ ամիս է, որ մարտական հերթապահություն է իրականացնում Հայաստանի սահմաններին:
Դեռեւս նոյեմբերի 24-ին ճանապարհելով ԵԿՄ գումարտակի տղաներին՝ Սասուն Միքայելյանն ասել էր. «Դուք գնում եք լուրջ հանձնարարություն կատարելու: Պարզ ասում եմ՝ չգիտեմ, ինչ կլինի էնտեղ, ոնց կլինի, խփում եք, խփելու եք: Աստված ձեզ պահապան եւ մեր ժողովրդին պահապան: Մենք պարտվել ենք մարտի դաշտում, բայց պատերազմը չենք պարտվել: Մենք դեռ ճամփա ունենք գնալու: Մենք պետք է մեր բանակի կողիքն լինենք: Հաջողություն եմ ցանկանում ձեզ, տղերք ջան»:
168.am