Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահին․ քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության տարբեր ուղղությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահականից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են ԱՀ և ՀՀ համապատասխան կառույցների միջև փոխգործակցության տարբեր ուղղությունների զարգացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացմանն առնչվող հարցեր:
Tert.am