Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը որդի և դուստր են ունենալու:

Զույգն իրենց ապագա երեխաների սեռը հայտնել է գեղեցիկ տեսանյութի միջոցով, որում Ռոնալդուի երեխաները երկու փուչիկ են պայթեցնում: Նրանցից մեկի մեջ վարդագույն թղթեր էին լցված, մյուսի մեջ՝ երկգնագույն: Տեսանյութը հրապարակվել է զույգի ինստագրամյան էջում՝ «Որտեղ սկսվում է կյանքը, և սերը երբեք չի ավարտվում» կից գրառմամբ:

Ներկա պահին Ռոնալդուն արդեն 4 երեխա ունի՝ 11-ամյա Կրիշտիանու կրտսերը, 4-ամյա երկվորյակներ Էվան և Մատեոն, որոնք երեքն էլ լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ: Իսկ 2017 թվականին Ջորջինան դուստր է ունեցել Ռոնալդուից: Փոքրիկին անվանել են Ալանա Մարտինա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն