ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարողացել միանգամից արտասանել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի անուն ազգանունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարի ելույթի տեսանյութը հրապարակել են Twitter-ի օգտատերերը:

Միջադեպը տեղի է ունեցել Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների մասնակցած զինվորներին Պատվո շքանշաններ հանձնելու արարողության ժամանակ: Շնորհակալական խոսք ասելով՝ Սպիտակ տան ղեկավարը մի քանի վայրկյան չէր կարողանում հիշել պաշտպանության նախարարի անունը: 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի նախագահ, նախարար… նախարար… նախարար Օսթինին»,- ասել է Բայդենը:

Կատարվածն անտարբեր չի թողել օգտատերերին: Նրանցից ոմանք սկսել են համեմատել Բայդենին Թրամփի հետ: Մեկ ուրիշը հարցրել է. «Մի՞թե դժվար է կարդալ՝ ինչ է գրված թղթի վրա»:

«Նա նորից դա արեց»,- գրել է մեկ այլ օգտատեր: «Ողջ ազգն ամաչում է նրա պատճառով»,- ասել է մեկ ուրիշը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն