Չենք հրաժարվելու ցանկացած մեթոդներից․ Վահե Հակոբյան
«Այսօր մեզ մոտ տոտալ տիրում է իրավական ամենաթողություն. դա մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել մեր ողջ ազգի ողնաշարը, չկարողանանք դիմադրել այն մարտահրավերներին, որոնք գրեթե բոլոր գերտերությունների կողմից այսօր նետված են դեպի Հայաստան»:
Այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Վահե Հակոբյանը նշեց, որ Քաջարանի գործող քաղաքապետը, Գորիսի, Վանաձորի ընտրված համայնքապետերն ապօրինի կալանավորված են, վառ ապացույցն ընթացող դատական գործընթացներն են.
«Բայց ԲԴԽ-ի աչքերը փակ են այդ գործընթացների վրա, որոնք կատարվում են: Մարդիկ հրաժարվում են ցուցմունքներից, որոնք իրենք տվել են ճնշման տակ, որի մասին իրենք բարձրաձայնում են: Բայց՝ ասողին լսող է պետք: Ասել ենք ու ասելու ենք՝ չենք հրաժարվելու ցանկացած մեթոդներից, որպեսզի հասնենք նրան, որ մեր պետության ղեկին լինեն ազգային շահն առաջին պլան բերող մարդիկ»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այսօր բոլոր խնդիրների հիմքում մեկն է՝ Նիկոլի հեռացումը, դրանից հետո ամեն ինչ ինքնըստինքյան իր տեղը կընկնի:
Hraparak.am