«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարբեր լրատվամիջոցներից բանավեճերի առաջարկ ենք ստանում. ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար: Մնացածից շատերին հարգելով հանդերձ՝ բանավեճ չունեմ մեծ հաշվով:

Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի հետ ձեր դուելը հետո կանեք, չեն գալիս հետդ բանավեճի, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ Քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից:

Սպասում եմ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն