Արցախի հանրապետության  քննչական կոմիտեի նախագահի հրամանով այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է  «Վաստակի համար» մեդալով: Երիտասարդ Քյարամյանի հանդեպ Արցախի իշխանությունների սերն ու ակնածանքն այնքան մեծ է, որ մեկը մյուսից ետ չի ընկնում:

Ամռանը Արայիկ Հարությունյանն էր դեռեւս կոմիտեի տեղակալ Քյարամյանին «Արության մեդալով» պարգեւատրել, իսկ այսօր՝ ՔԿ պետը, ըստ արցախյան մեր աղբյորների Արայիկ Հարությունյանն է կանգած այս պարգեւատրման ետեւում, նրան ու Քյարամյանին միավորում է պատերազմի մութ դրվագները: Սակայն խնդիրն այն է, որ ԱՀ ՔԿ ղեկավարը հայաստանյան պաշտոնակցին պարգեւատրել է «Վաստակի համար» մեդալով, որը Քյարամյանին պարզ ասած չի հասնում՝ ուղիղ իմաստով, քանի որ ՔԿ մեդալների եւ պարհեւների նշանակության բաժնում կարդում ենք, որ «Վաստակի» մեդալով «պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:

Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի պետական և (կամ) քաղաքացիական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար»: 30-ամյա Քյարամյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ վերջինիս  աշխատանքային կարիերայի, այլ կերպ ասած՝ ստաժի մեկնարկը սկսվում է 2013-2014 թվականներից:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն