Նուարդ Վարդանյանը պատմել է, թե ինչու են դժգոհ Մարությանից
Ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, հայտնի «ականջ ծամող», ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը՝ Նուարդ Վարդանյանը բացատրել է թե ինչու է «Իմ Քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնում քաղաքապետին:
«Մեր խմբացկության ղեկավարը օրեր առաջ հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ, և պարոն քաղաքապետը նրան ասել է, որ էսպես թէ էնպես ես մասնակցելու եմ ընտրությունների, իմ թիմը դուք չեք և ընտրությունների մասնակցելու եմ առանձ ձեզ»- ասաց նա:
Հարցին թե, ինչո՞ւ է իրենց դաշինքն առաջարկել է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, նա պատասխանեց:
«Փոխքաղաքապետը մշտապես կարողացել է փոխհարաբերությունները պահել կառավարության հետ՝ որպես ավագանի բազմիցս լսել եմ, որ մենք քաղաքապետի հետ կապի չեն կարողանում դուրս գալ՝ բայց Հրաչ Սարգսյանը արագ պատասխանում է և փորձում լուծում տալ խնդրին»- ասել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում: