Չեմ մասնակցել այդ անվստահություն հայտնելու գործընթացին. Սիփան Ասատրյան
Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երեւանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։
«Հարգելի ընկերներ,
Կայքերից մեկում հրապարակված հոդվածում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցող ավագանու անդամների ցանկում կար իմ անունը եւս (արդեն հանվել է ցանկից)։
Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երեւանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն։
Ըմբռնելով, որ ավագանին քաղաքական կառույց է, իսկ քաղաքականության մեջ խիղճը, խղճի հանդեպ պատասխանատվությունը մեծավ մասամբ մի կողմ են դրվում, իսկ ես, ինձ համարում եմ ապաքաղաքական անձ, իմ խղճի առջեւ ավելի պատասխանատու եմ ինձ ուզում տեսնել, քան այլ հանգամանքների կամ իրողությունների։
Ավագանիում հայտնվելուս նպատակները հասարակական են եղել, այն է՝ ուժերիս ներածին չափով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցայնության բարձրացման, քաղաքի մատչելիության եւ ներառականության ապահովման հարցերին։ Երբեք չեմ համարել ինձ անձ, ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, հետեւաբար համարել եմ, որ ամեն ոք իր գործը պետք է կատարի եւ չխոթի քիթն այնտեղ, որտեղ չի կարող դրսեւորել իր ուժերը։
Հայտնում եմ, որ ափսոսանքով, բայց պատրաստ եմ վայր դնել ավագանու իմ մանդատը, եթե պահն այդպես ստիպի ինձ կամ քաղաքական թիմը գտնի, որ իմ այս որոշումը անհամատեղելի է իրենց հետ հետագայում աշխատելու ընթացքին»,- նշել է նա գրառման մեջ։
Hraparak.am