Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է.

«Ի պատասխան իմ հասցեին `տարբեր քաղաքական թրերի տակով անցած տիկին Աբգարյանի ստահոդ ու մանիպուլացիոն հայտարարության, տեղեկացնում եմ`    մեր քաղաքական ուժը ընտրած և նաև մեզ չընտրած Երևան քաղաքի քաղաքացիներին, Երևանի ավագանին ձևավորվելուց ի վեր, 3 տարի անընդմեջ բարձրաձայնել  եմ ավագանու անդամների կեսից ավելիի նիստերին բացակայելու  խնդրի վերաբերյալ...

Ավագանու նիստը կայանում է ամիսը 1 անգամ, և այն խմբակցությունը, որը ներկայացնում էր վերոնշյալ տիկինը` ոչ մի անգամ չի ներկայացել ամբողջ կազմով. քվորում ապահովում էին ընդդիմութան (65-ից 33 հոգին է քվորում, որից 8-ը ընդդիմությունն է ու գրեթե միշտ ներկա է եղել) հաշվին և կարևորագույն հարցերն ի շահ Երևանի ընդունվել են ընդդիմության հաշվին, այլ ոչ թե մեծամասնության:

Յուրաքանչյուր նիստի, և ոչ միայն տիկին Աբգարյանի հիշատակած  նիստին,  երբ քվորումը պետք է ապահովվեր ընդդիմության  հաշվին , հորդորել եմ ընդդիմադիր ավագանիներին չգրանցվել, որպեսզի քվորումը չապահովելու միջոցով ակտուալ քննարկման առարկա դառնա ավագանու անդամների  անպատասխանատու վերավերմունքը իրենց ստանձնած պարտականութան նկատմամբ....

Եվ Տիկին Աբգարյանը, ով սովորություն ունի թիթեռնիկի նման մի քաղաքական ուժից թռչել մյուս քաղ ուժ` նեկտարով հագենալու, շատ լավ գիտի այդ ամենը, բայց փորձում է իր մանդատագողությունը ներկայացնել որպես հերոսություն

Հ.Գ. Ի դեպ, թիթեռնիկը լավ գիտի,որ քվորում չլինելուց կես ժամ  ընդմիջում է տրվում, որից հետո մենք միշտ գրանցվում և անցկացնում ենք նախագծերը....

Մի տրվեք քաղաքական անսկզբունքային մարդկանց սադրանքներին,որոնք թիկունք լինելու ժամանակ հարվածում են թիկունքից»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն