Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավտոբուսի գնման դեմ ակամայից (ուզում եմ հավատալ) Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ, ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ տիկին Խաչատրյանը ինձ մեղադրում է ստահոդ լուր հայտնելու մեջ:

Այդ օրվա նիստը ձայնագրված է և տիկին Խաչատրյանի չգրանցվելը՝ նույնպես: 

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին չգրանցվելու հորդորներին, ինչի մասին ես հայտնել եմ, դա Անի Խաչատրյանը, ըստ էության, չի հերքում: 

Երեկ տեղի ունեցած բանավեճին նույն թեմայի վերաբերյալ տիկին Խաչատրյանի պատասխանն ինձ լիովին  բավարարել էր: Այն է՝ այդ քայլն ուղղված էր իշխող թիմին վատ վիճակում դնելուն, ինչով և պիտի զբաղվի ոչ ֆեյք ընդդիմությունը: 

Սակայն իր այս գրառման մեջ՝ իմ հասցեին հնչեցված մեղադրանքները և որակումները, որոնք ՔՊ-ականների մշտական գործիքն են իմ դեմ, ինչպես նաև գրառման  հայտնվելուն պես ՔՊ պատգամավորի դրած հավանության նշանը կրկին կասկած են հարուցում, որ չգրանցվելը համաձայնեցված էր ՔՊի հետ: 

Տիկին Խաչատրյան և մյուսներ, այո, ես թիմ եմ լքել և տարբեր ժամանակներում տարբեր թմեր եմ սատարել: 

Բայց ի տարբերություն այդ թվում ՔՊ պատգամավորի աթոռին հայտնված որոշ անձանց, ես չեմ վազել ուրիշի ջանքերով իշխանության եկած ուժի ձեռքից կերակրվելու հետևից, այլ՝ հակառակը: 

Ես սատարել եմ գաղափարը, նպատակը, տեղակը: Եվ երբ քաղաքական ուժը շեղվել է այդ սկզբունքներից և տեսակից,  լքել եմ այն:

Իմ բոլոր պայքարները եղել են հանուն Հայաստանի, հանուն երեխաներիս համար լավ երկրի: ՉԿԱ և չի եղել մեկ անձ, ում շահերը ինձ համար ավելի բարձր կլինեն, քան պայքարիս նպատակները: 

Ես երբեք չեմ պայքարել անձերի դեմ: Ես պայքարել եմ Հայաստանին վնասող համակարգի, երևույթների դեմ:

Ու երբ թիմը, ում ավագանու ցուցակը բարեհաճել եմ իմ ներկայությամբ ուժեղացնել, վերածվել է այն ամենին, ինչի դեմ պայքարել եմ, լքել եմ այն: 

Սիրեք Հայաստանն ավելի շատ քան ձեր կուսակցությունները: Այսօր Հայաստանին դա է պետք»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն