Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երրորդ նախագահից ակնկալում էի ոչ միայն իրավիճակի էպիկրիզ, այլ նաև լուծումներ․ լուծումներ չլսեցի․․․

Սերժ Սարգսյանի ելույթը դիտեցի ամբողջությամբ։ 

Այն կարելի է բաժանել մի քանի մասի։ 

Նկարագրական շատ գնահատականների հետ, անշուշտ, համաձայն եմ։ Ընդունում եմ նաև, որ Սերժ Սարգսյանի խոսքը շատ ավելի ռացիոնալ է, քան՝ Ռոբերտ Քոչարյանինը, որն ամեն ինչ կառուցում է բացառապես իր անձի շուրջ։ 

Միջազգային համատեքստին Սարգսյանի տված գնահատականները նույնպես հիմնականում ադեկվատ էին։

Այնուամենայնիվ, երրորդ նախագահից ակնկալում էի ոչ միայն իրավիճակի օբյեկտիվ կամ դրան մոտ էպիկրիզ, այլ նաև լուծումներ, երկրի զարգացման տեսլականի ներկայացում, ԼՂ խնդրի իրատեական լուծման բանաձև՝ հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ։ 

Լուծումներ չլսեցի․․․»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն