Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը ՝ մոտ 340 կիլոմետր», – նշել է Գրիգորյանը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն