Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել 16 ՀՅԴ-ական երիտասարդների
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ակցիա իրականացնող Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի անդամներից 16-ը բերվել են ոստիկանություն:
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ: Նրանք ներկայացնում էին իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի կողմից արված քայլերն ու գործողությունները, որոնք ըստ նրանց դավաճանական են եղել: Ակցիայի ժամանակ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին: