Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան
Ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 18-ին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես:
Նա տվել է ցուցումներ՝ առաջիկա զորակոչը հավուր պատշաճի իրակացնելու համար: Այս մասին հայտնում է «Զինուժ» մեդիան: տեղեկացնում են նաև, որ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են գործնական պարապունքներ, հրետանային համակարգերը դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից: Մանրամասները՝ տեսանյութում:
Armeniatoday.news