Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բուժօգնություն է ստանում 10, իսկ Վայքի ԲԿ–ում` 11 երեխա․ ԱՆ
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10-ը երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:
Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով:
Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։
Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։