Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցավոք սրտի, մենք այդպես էլ չենք կարողանում տարբերակել առաջնայինը երկրորդականից։

Մեզանում ակտիվորեն քննարկվում է, թե ո՞վ է Հայաստանի կողմից հայ-թուրքական բանակցություններում բանագնացը, սակայն գրեթե ամենևին չի քննարկվում, թե արդյո՞ք այդ բանակցություններն այս պահին մեզ անհրաժե՞շտ են, և արդյո՞ք Հայաստանը հիմա ունա՞կ է դրանցում գրանցելու հաջողություն։

Համարյա համոզված եմ, որ եթե նույնիսկ հայկական կողմից բանակցողը լիներ, պատկերավոր ասած, անձամբ Թալեյրանը, ապա Հայաստանն այս շրջափուլում Թուրքիայի հետ բանակցելիս հաջողության հասնելու, ըստ էության, ոչ մի հնարավորություն, ցավալիորեն, չունի և բանակցելը, փաստացիորեն, նշանակում է փորձել հանձնվել էրդողանական վարչախմբի «ողորմածությանը»»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն