Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան։ Երկրորդ տեղում Լեհաստաննն է, երրորդը՝ Ֆրանսիան։
Ժյուրիի քվեարկությամբ առաջինը Ֆրանսիան էր, երկրորդը՝ Լեհաստանը, երրորդը՝ Հայաստանը։ 19 երկրի ազգային ժյուրիից յուրաքանչյուրի կազմում ընդգկված է 5 անդամ՝ 3 պրոֆեսիոնալ երաժիշտ և 2 երեխա։
Հայաստանի պատվիրակի րցութային «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։ Իրական անունն Արփի է։
Մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հաղթողն ընտրվեց հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։
Tert.am