Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարաշվի 4-րդ օրն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Լոռու մարզում է: Սպիտակ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկ հրապարակած «սկանդալային» ձայնագրությանը:

«Հանրությունը մի փոքր տարակուսած է. նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամբ Սերժ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ: Հարցն անկեղծ ասած, շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք  ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով ԼՂ բանակցային գործընթացի մասին՝ նա ասաց, որ ինքը դա ժառանգել է փակուղային վիճակում։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն