«Արցախի մեծ մասը, Շուշին, Հադրութը, 5000 լույս տղերքի կյանքեր խլեցին Հայից, փոխարենը կկերակրեն տեսարաններով ու եվրատեսիլներով ,ու «հպարտ» հասարակությունը կցնծա». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատերը ոչինչ չսովորեցին, բայց փոխարենը լիքը բան մոռացան։
«30 արծաթին» գերի հասարակությունների համար մարսելի «սնունդ» չէ անկախությունը։
Ասողին լսող էր պետք,երբ ասում էի՝ սրա վերընտրվելու դեպքում Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունն ու ճամփա է բռնելու դեպի «էրմենիստան»։
Իրավացի էր հանճարեղ Նժդեհը, երբ նշում էր՝ մեր դժբախտությունների պատճառը պետք է փնտրել մեր մեջ։
Բոլոր հարցերը լուծել են, հիմա էլ թուրքերի հետ հատուկ բանագնաց են նշանակում ։
Ու էական չէ, թե ո՞վ է նշանակվել, քանի որ կապիտուլյանտի վարչապետության օրոք Հայաստանը կորցնելու է ամեն ինչ։
Արցախի մեծ մասը, Շուշին, Հադրութը, 5.000 լույս տղերքի կյանքեր խլեցին Հայից, փոխարենը կկերակրեն տեսարաններով ու եվրատեսիլներով ,ու «հպարտ» հասարակությունը կցնծա։
Երեւի մեզ հասնում է…
Իմաստուններից մեկն ասել է՝ երբ չես գնահատում համազգային ձեռքբերումները,պատժվում ես դաժանորեն»։
168.am