Արցախի ոստիկանությունը կոչ է անում՝ չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն
Չնայած Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության բազմաթիվ զգուշացումներին ու հայտարարություններին, համակարգչային տեխնիկայի օգնությամբ ԱՀ քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են:
Դեկտեմբերի 17-ին ժամը 15:30-ին Մարտակերտի շրջանային բաժնում զեկուցագիր է ներկայացվել, որ «Facebook» սոցիալական ցանցում գրանցված «Սև ցուցակ, Սև վարկեր» անհայտ օգտատերը ս.թ. հոկտեմբեր ամսին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի Հ.Ա.-ից (ծնված 1999թ.) խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել վերջինիս պատկանող բանկային պլաստիկ քարտի տվյալները և նույն քարտից հափշտակել 120.000 ՀՀ դրամ գումար։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում մեր հայրենակիցներին՝ չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն:
168.am