Արթուր Վանեցյանն այցելել է Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող Մամիկոն Ասլանյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։
Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ»:
Tert.am