Մեր զինվորները հերոսաբար կռվում էին... ոնց որ պարտադրված պարտության տարվեր. Էդիկ Բաղդասարյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի և արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Շուշիի համար մղվող մարտերում զոհված ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի մոր` Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողություն։
Մրցանակը սահմանվել է 3 անվանակարգերում՝ իրավաբաններ, բժիշկներ, լրագրողներ։
«Լրատվամիջոցներ և լրագրողներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հետք» հետաքննական լրագրությամբ զբաղվող պարբերականը։ hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց, ապա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմը պետք է լրջորեն հետաքննել, քանի որ բանակը կռվել է մինչև վերջ․
«Այս պատերազմը մենք չէինք կարող կրվել, սա կրվելու պատերազմ չէր, էս պարտությանը մենք արժանի չէինք, մեր զինվորները կռվում էին իսկապես հերոսաբար։ Ամբողջ առաջնագիծը մոտավորապես մինչև հոկտեմբերի 28-ը պաշտպանվում էր, հետո հարավում, երբ նահանջի հրաման տրվեց, ամբողջ ճակատը համարյա այդ հատվածում փլվեց։ Ընդամենը մի տեղ ճեղքում եղավ, և այդ զորքը եկավ, հասավ Շուշի։ Պատերազմը պետք է իսկապես հետաքննվի, որովհետև զինվորներին շատ հաճախ մեղադրում են, որ բանակը չի կռվել, այդպիսի բան չկա, բանակը մինչև վերջ կռվել է։ Չգիտեմ, երբ կավարտենք այս հետաքննությունը, իրականում շատ ծանր է, որովհետև հարյուրավոր զոհվածների ընտանիքների հետ ենք հանդիպել, և դրանք մոտ հազարավոր մարդիկ են, մեր թիմն էլ չգիտեմ, թե այսքան բեռն ինչպես է տանում, բայց ինչ-որ մի փուլում արդեն կհրապարակենք հետաքննությունները, և կտեսնեք, որ իրականում սա պարտվելու պատերազմ չէր, ոնց որ պարտադրված պարտության տարվեր»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում