Դուրս կգա արդյոք հայ ազգը այս շրջապտույտից. Արտակ Գալստյան
30 տարի Հայ ազգը շրջապտույտի մեջ է, որից դուրս գալ դեռևս չի կարողանում:
Շրջապտույտը սկսվեց 1998թ-ին, երբ բոլորովին պատահաբար, իբր Պատերազմի և խաղաղության անվան տակ ԼՏՊ-ն իշխանությունը սահուն փոխանցեց Ռոբերտ Քոչարյանին:
Հայ ազգը կարող էր դուրս գալ այս շրջապտույտից, եթե չլիներ 1999թ-ի այդպես էլ չբացահայտված Հոկտեմբերի 27-ը: Ի դեպ այն չբացահայտվեց չորս ղեկավարներից և ոչ մեկի օրոք, որպիսի փաստը լավագույն ապացույցն է առ այն, որ այն ձեռք էր տալիս շրջապտույտի բոլոր չորս դերակատարներին և ոճրագործության զոհերը խոչընդոտում էին միայն նրանց ծրագրերի իրականացմանը:
2008թ-ի մարտի մեկը, էլեկտրիկ Երևանը, 150 դրամների ակցիաները ընդամենը 2018թ-ի իշխանանվիրատվության գլխավոր փորձերն էին: Բավական է տեսնել թե ովքեր են այդ թատերական ներկայացումների հիմնական դերակատարները:
2018թ-ին տեղի ունեցավ Հայրենիքի հանձնում թատերական ներկայացման պրեմիերան, որն էլ ավարտվեց 2020թ-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայով, թվում էր թե գոնե այդքանից հետո Հայ ազգը կսթափվի և դուրս կգա հակահայ այս շրջապտույտից, բայց ավաղ 2020թ-ի հունիսին շրջապտույտի կնքահայրերը հանդես եկան սև ու սպիտակ միասնական ճակատով, արդյունքում կեղծված ընտրություններով 30 տարվա անկախությունը 3 տարում մսխած անձը կրկին զավթեց ՀՀ վարչապետի աթոռը միայն մի նպատակով, որ ավարտի շրջապտույտի մնացած երեք ռեժիսորների վաղուց գրված սցենարը, այն է Արցախից ու Ցեղասպանությունից հրաժարում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ քիրվայություն, տասնյակ հազարավոր զոհերի հիշատակի պղծում և անտեսում, հայոց պետականության վերջնական կորստի նախապատրաստում:
Այսօր դիվային շրջապտույտի չորս պարագլուխները ուղակի ծիծաղում են հազարամյա պատմություն ունեցող Հայ ազգի վրա, քանզի այլևս Հայոց աշխարհում վերացրել են արժեհամակարգը, երբեմնի հաղթանակած ազգին դարձրել են խաղաղություն մուրացող, սփյուռքը ամբողջովին կտրել եմ մայր հայրենիքից, սուտն ու կեղծիքը, հայհոյանքն ու նախանձը, սևն ու սպիտակը պառակտել են ազգը և դարձել Հայ ազգի մի ստվար զանգվածի հիմնական արժեհամակարգ ու մտածելակերպ:
Լավագույն ապացույցը մանկական Եվրոտեսիլում հաղթանակած աղջնակի դեմ հենց իր իսկ հայրենակիցների կողմից սկսված արշավն էր: Շրջապտույտի այս չորս դիվահարները այն աստիճան են պղծել Հայոց ազգը, որ նրանց կողմից խենթացված ազգը չխնայեց աղջնակի ոչ մորը, ոչ հորը, ոչ իրեն, ընդամենը մեկ մեղքի համար, աղջնակը հաղթել էր մանկական Եվրոտեսիլում: Ընդունեք որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան աննախադեպ սրբապղծություն:
Այս իրավիճակից Հայ ազգը փրկության մի ելք ունի միայն, դա այս չորս դիվահարների շրջապտույտից դուրս գալն է, չորսին էլ պետք է հեռացնենք Հայոց կյանքից:
Լավագույն ապացույցը խոսքերիս հետևյալն է՝
Մի պահ պատկերացրեք, որ նախորդ երեք նախագահները միանգամից կորում են Հայ ժողովրդի կյանքից, նրանք ուղղակի չկան, չունեն ոչ մի նկրտում իշխանության գալու, այլ կերպ ասած Հայ ազգի լեքսիկոնից դուրս է գալիս սևն ու սպիտակը, նախկինների վերադարձի սարսափը:
Այդ ժամանակ նրանց պրոյեկտն ու հոգեզավակը միայնակ է մնալու ժողովրդի առաջ: Մնալու է միայն ինքը և իր իսկ կնքահայրի կողմից բնորոշված ազգակործանությունը՝ կորսված Արցախը, տասնյակ հազարավոր զոհերը, անհայտ կորածները, գերիները, հայ զինվորների խոշտանգված մարմինները, կազմաքանդված տնտեսությունը և կառավարման համակարգը և ամեն օր նրա և նրա թիմակիցների բերանից հնչող սուտն ու կեղծիքը, ազգի պղծումը, այլասերումը, թրքացումն ու պետականության կորուստը:
Այլ կերպ ասած, երբ հեռանան առաջին երեքը, ընդամենը մեկ շաբաթ հետո կհեռանա նաև նրանց դրածո թրքասերը և նրա հետ միասին կհեռանա բոլոր այն արատավորը, որ 30 տարի ներարկվել է մեր հազարամյա ազգի մեջ:
Հ.Գ
Սթափվիր Հայ ազգ, դուրս արի շրջապտույտից, վռնդիր չորս ազգադավներին, դու հազարամյա ազգ ես, դարերի խորքից եկած, թույլ մի տուր այլևս ազգադավ տականքը վաճառի քո արժեհամակարգը, զավակներիդ, մշակույթդ մի թող կրկին սև ու սպիտակ խաղով վաճառեն քո Հայրենիքը, մեր նախնիների ժառանգությունը:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք