ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար:

Կառավարության կողմից ընդունված որոշումը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին հնարավորություն կտա բեմի վերազինման համար ձեռք բերել մի շարք անհրաժեշտ սարքավորումներ՝ շտանգետներ, սաֆիտներ եւ կառավարման վահանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն