ԱՄՆ-ում վարորդները հնարամիտ եղանակ են գտել մեքենաների կողոպուտներից խուսափելու համար
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի որոշ շրջաններում մեքենաների տերերը վերջերս սկսել են հնարամիտ և առաջին հայացքից տարօրինակ թվացող հնարքի դիմել՝ գողություններից խուսափելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, մանսավորապես Սան Ֆրանցիսկոյում և Օքլենդում վարորդները մեքենան կայանելուց հետո բաց են թողնում մեքենայի դուռը կամ բեռնախցիկը, որպեսզի պոտենցիալ գողերը տեսնեն, որ մեքենայում տանելու արժանի ոչինչ չկա:
Վարորդները ստիպված են դիմում այս քայլին, քանի որ վերջին ամիսներին բավականին շատացել են կողոպուտները տարածաշրջանում: Չարագործներն առանց վարանելու կոտրում են մեքենաների պատուհանները կամ ներխուժում խանութներ և կողոպտում՝ ինչ հնարավոր է:
Ամերիկյան NBC Bay Area հեռուստաալիքի տվյալներով՝ կողոպուտները Սան Ֆրանցիսկոյում անցյալ տարվանից ավելացել են մոտ 200 տոկոսով:
Tert.am