Երևանի ավագանու նիստն այսօր չկայացավ` քվորում չունենալու պատճառով։ Նիստի փակմանը «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իր համար տարօրինակ է, որ այն ավագանու անդամները, որոնք դեմ են Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին, այսօր ներկա չեն։

Նշենք, որ այսօր 65 ավագանու անդամից 7-8 հոգին էին ներկայացել նիստին, «Իմ քայլը» խմբակցությունից նրանք, ովքեր դեմ են այդ նախագծին։

«Իմ Քայլից» Վահե Գևորգյանն էլ ասաց, որ իր կոլեգաները փորձում են հարցը տեխնիկապես լուծել.

«Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին Սերժ Սարգսյանը մտավ Ազգային ժողով եւ թվաքանակով ընտրվեց վարչապետ, թե ինչ եղավ հետո՝ բոլորս գիտենք»։

Իսկ անկախ պատգամավոր Իզաբելլա Աբգարյանը դիմելով Մարությանին հարցրեց` ինչու՞ չի դիմում երևանցիներին ստեղծված իրավիճակի հետ կապված։

Քաղաքապետն արձագանեց, որ հարցը նիստի օրակարգում չէ, բոլոր հարցերի պատասխանը վաղը կտրվի։

Նշենք, որ վաղը Մարությանին անվստահության նախագիծն է դրվելու քվեարկության` փակ ընտրակարգով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն