Մեր գերիները, որ վերադառանում են, մենք գիտենք՝ մեր գերիների հետ ինչպես վարվենք, սկզբից քննությունը կընթանա, հետո մնացածը մեր երկրում ինքներս գիտենք, թե ինչպեսս կվարվենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում գերիներին դատելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ապա պատգամավորն ասաց, որ եթե Ալիևն այդքան «հումանիտար» է, պետք է Ադրբեջանում մեր գերիներին չխոշտանգեն, ինչին 26-30 տարի է ականատես ենք լինում։

«Մենք որևէ դեպքում չենք դադարել մտածելուց մեր գերիների, մեր անհետ կորած զինծառայողների մասին։ Ուզում եմ պարոն Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին մի հարց տամ՝ 1994 թ․ գարնան պատերազմի արդեն վերջին ժամանակաշրջանում իրենք տասնյակ հարյուրավոր զոհեր թողեցին փոխան և այդ հարյուրավոր զոհերին մենք թողել ենք, եթե այդ դիակները հանկարծակի իրենց հետաքրքրում է, «հերոս» նախագահ է, թող ասի՝ ուզում եմ դիակները վերադարձնեմ իմ ժողովրդին։ Եթե ցանկություն կունենան վերադարձնելու, ես թաղման տեղերը հատ-հատ քարտեզով ցույց կտամ, թե որտեղ ենք հարյուրավոր զոհերին թաղել ու կտանք իրենք թող տանեն իրենց զոհերին վերահուղարկավորեն։ Խոսքը 1994 թ․ գարնան մասին է, երբ հազարներով դիակներ թողեցին ու փախան, իսկ մենք, մոտ երկու ամիս այդ դիակները հավաքել ենք և կազմակերպել ենք հուղարկավորությունը»,- մանրամասնեց նա։

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Ալիևը պետք է հիշի, որ 1994 թ․ իրենց գերիները չէին ուզում Ադրբեջան վերադառնալ, խնդրում էին այլ երկիր գնալ, իսկ մեր գերիները չեն հրաժարվել Հայաստան վերադառնալուց։

«Մարդը պիտի գա, ասի՝ ինչ ձևով է գերեվարվել, որպեսզի գերի ընկնելը չդառնա մեր մոտ «խասյաթ»։ Թուրքը 200 մետրից գալիս է, մենք ձեռքերը բարձրացնում, հանձնվում ենք։ Գերի է ընկել, հասկացանք, ամեն ինչ էլ պատահում է, եկել է բա չասի՝ հրամանատարը դավաճան է, գերի գցեց»,- ասաց նա՝ հավելով, որ գերեվարման պատճառը ժողովուրդը պիտի իմանա։

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ ասում են՝ չկրակելու հրաման է եղել, պատգամավորն ասաց․ «Բա հիմա չիմանա՞նք՝ ով է չկրակելու հրաման տվել։ Մի՛ դարձրեք ձեզ մեծ պաշտպան ու հերոս, էդ գնացել էր, քեզ էր պաշտպանում էդ տղեն, քեզ պիտի պաշտպաներ ոչ թե գերի ընկներ, գային ձեզ էլ բռնաբարեին։ Դրա համար էլ ասում եմ՝ թող գան պայմանները պարզեն»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու է Հայաստանն ադրբեջանցի գերեվարվածներին արագ վերադարձրել՝ առանց փոխանակման, Գագիկ Մելքոնյանն ասաց․ «Մի քանի օր առաջ 10 գերի ՀՀ վերադարձվել էր, իսկ այս երկուսին հանձնելու պայմաններին տեղյակ չեմ, չգիտեմ ինչ է դիմաց ենք վերադարձրել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն