Բա մեզ համար ինչքան գարշելի են քո դրած պետականաքանդ հիմքերը․Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ գրելով․
«Ո՞ւմ ընտրել
• Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կոմպրոմատների պատերազմ է սկսվել, և իր համար կեղտոտ քարոզչությունը գարշելի է։
• Տեսնես այս մարդը, իրեն կոչելով պատմաբան, իրոք կարծո՞ւմ է, թե ոչ մեկը ոչինչ չի հիշում։ Օրինակ՝ ըստ նրա՝ չե՞նք հիշում, թե ինչպես էր նա Արցախում կռվող ՀՅԴ դեմ 1992 թ․-ին կեղտոտ քարոզչություն իրականացնում՝ «կոմպրոմատ» հրապարակելով, որ դաշնակցականները՝ Հրայր Մարուխյանի գլխավորությամբ, 1988 թ․-ին Սևանում գաղտնի հանդիպել են ԿԳԲ աշխատակիցների հետ, որ ՀՅԴ անդամներն աղքատ երկրում 100$ են ստանում Բյուրոյից և այլն…
• Կամ չե՞նք հիշում, թե ինչպես էր նա 1992 թ․ ամռանը՝ պատերազմի ամենաօրհասական պահին, Հ1-ի ուղիղ եթերում բացահայտում Արցախում կռվողների, այդ թվում՝ դաշնակցականների թիվը։ Այսինքն՝ հանուն ներքաղաքական նպատակների պատերազմական գաղտնիք էր բացահայտում։
• Թե բա «գարշելի է»։ Բա մեզ համար ինչքան գարշելի են քո դրած պետականաքանդ հիմքերը՝ քո հոգեզավակով հանդերձ»