«Միջանցք տալը նշանակում է Հայաստանի ավարտ. այն երկիրը բաժանելու է հյուսիսի և հարավի». Աբրահամյան
Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս- Կապան ճանապարահատվածում՝ ի պատախան նրա, որ Հայաստանը հրաժարվել է միջանցք տրամադրել:
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմը վերջին շրջանում փորձում է դաշտ բերել, այսպես կոչված, Լաչինի միջանցքի հանգամանքը՝ փորձելով այն օգտագործել և ճնշել հայկական կողմին՝ այպիսով ստանալ իր համար բաղձալի միջանցքը:
Բայց, ըստ Տիգրան Աբրահամյանի, միջանցք տալը նշանակում է Հայաստանի ավարտ. այն երկիրը բաժանելու է հյուսիսի և հարավի:
«Հայաստանի կենսունակության խնդիրը մնալու է անցյալում: Լաչինի միջանցքում մաքսակետեր տեղադրելով՝ Ադրբեջանը փորձ է անելու Արցախը կտրել Հայաստանից: Կարող եմ արձանագրել, որ Ադրբեջանը, խախտելով գրավոր և բանավոր բոլոր համաձայնությունները, Հայաստանին նոր աղետի առաջ է կանգնեցնում»,- նկատեց մեր զրուցակիցը:
Տիգրան Աբրահամյանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ հարաբերությունների հաստատմանը չի հավատում:
«Ադրբեջանը տարիներ շարունակ սերունդներ է կրթում հայատյացության հիման վրա: Այդ սերունդին կարճ ժամանակահատվածում խաղաղության տրամադրել որևէ ձևով չի լինելու: Պետք է տրամադրվել հնարավոր ռազմական գործողությունների, որովհետև այս տարածաշրջանում խաղաղ ապրել ուղղակի հնաարվոր չէ»,- նկատեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութոմ:
Armeniatoday.news