Ազգային ժողովում հերթական անգամ պարգևատրումներն են բաժանվել։

Թեև Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն իրենց տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ պարգևատրումները տրվում են ոչ թե պատգամավորներին, այլ ԱԺ աշխատակազմին, սակայն դեկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է որոշում և ԱԺ աշխատակազմի հետ միասին պարգևատրել պատգամավորներին։

Սիմոնյանի որոշմամբ՝  ԱԺ-ում պարգևատրվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։

Հիշեցնենք, որ պատգամավորները, բացի պարգևատրումից, յուրաքանչյուր ամիս ստանում են նաև 250 հազար դրամ՝ որպես պատգամավորական գործունեության համար վճար, նախկինում գործող 50 հազար դրամի փոխարեն։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն