«Սևերի» ու «սպիտակների» ճակատամարտը Հայկ Մարությանը սկսեց․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար (տեսանյութ)
Ես չեմ սիրում «սևերի» ու «սպիտակների» թեզը, բայց պետք է դրա վրա կառուցեմ խոսքս։ «Սևերի» ու «սպիտակների» ճակատամարտը, որ սկսվեց, ինքը չկար, բայց ինքն այդ թեզը դրեց։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ խոսելով Մարությանի մասին։
Նա նշեց, թե իրենք հասկացել են, որ այս պրոցեսը սկսելը կարող է իրենց ռեյտինգի վրա ազդել, սակայն իրենց նպատակը միշտ բարձր ռեյտինգ ունենալը չէ, ծանր որոշում է եղել։
Գալջյանի խոսքով՝ նախորդ տարի այս օրերին որոշ ուժեր փորձել են հակահեղափոխություն անել, փորձել են սպանել ԱԺ նախագահին, ապա հարցրեց՝ այդ ժամանակ որտեղ էր Երևանի հեղափոխական քաղաքապետը։
««Հեղափոխության արժեք» բառն [արտահայտությունը – խմբ.] անընդհատ օգտագործելով՝ հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում»,-նշեց նա՝ ավագանու անդամներին կոչ անելով քվեարկել Հրաչյա Սարգսյանի օգտին։
Tert.am