Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել. Նիկոլ Փաշինյան
Բանակին ինչ պետք է տվել ենք, բայց ոչ մի բան չենք վերցրել, Օձունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այո, պատերազմի ու դրա հանգամանքների քննությունը պետք է դառնա առանցքային նպատակ՝ ինձնից սկսած՝ մյուսներով վերջացրած», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե այս կառավարության ու ժողովրդի միջև կա հոգևոր կապ։
«Ժողովուրդը գիտի, որ վարչապետն իր ընտրած վարչապետն է, երբ լսում է մի հատ լուր, որ Մեղրի ենք տալիս, հարց է տալիս՝ «ես կտայի՞ Մեղրին» ասում է՝ չէի տա, ուրեմն ինքն էլ չէր տա», - ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց՝ իրենք չեն գնել 80-ականների զենք, ժամանակակից զենք են գնել։
«Ես եկել եմ, փորձել եմ հետ բերել Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ իրենք պատերազմում հուսահատ կռիվ են տվել, որովհետև եզրը չէր երևում, թե որտեղ պետք է տան ու որտեղ պետք է այդ ամենը կանգներ։
«Եթե մեղավոր եմ՝ դատեք ինձ, գնդակահարեք ինձ, ես գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ», - ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ով ասել էր, թե կասկածներ ունի, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է, նա ասաց.
«Բա իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, մեկը Սեյրան Օհանյանը, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը, գլխավոր շտաբի նախկին պետը թող կանգնի ասի՝ ո՞վ է հրաման տվել, թող կանգնի ասի, այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է. տո եթե...», - հայտարարեց Փաշինյանը։