Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Այդ մասին վարչապետը գրառում է կատարել:

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին եւ հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց»,- «Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը, հավելելով, որ հարցուպատասխանի մոտավոր տևողությունը 2 ժամ է լինելու:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն