Ադրբեջանը դիմել է Google-ին Արցախի հայկական տեղանունները փոխելու համար, որոնք, ըստ իրենց սխալ են արտացոլված Google Maps-ում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Չգիտեմ՝ որքանով է Հայաստանը լուրջ վերաբերվում այս հարցերին, բայց սա տեղավորվում է նաև թվային դիվանագիտության հասկացողության շրջանակներում:

Մի օր գուգլի քարտեզում կհայտնաբերենք, որ ոչ միայն ամբողջ Արցախը, այլև մեր մարզը, քաղաքը, բնակավայրը, գետը կամ լիճը ադրբեջանական տեղանուններով են, իսկ ժամանակի ընթացքում համացանցային մարդու համար դրանք կընկալվեն որպես ադրբեջանական տարածքի մաս:

ՀՀ Արցախի ինքնորոշման իրավունքի և ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը վաղուց դուրս են եկել զուտ դեմարկացիոն ընկալումներից և դրանով պետք է զբաղվել հետևողականորեն»,-նշել է նա:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն