Հունիսի 8-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդի տարեկան նստաշրջանի ընթացքում ընդունվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի ծրագրային փաստաթուղթը՝ 2021-2025թթ. համար, որով նախատեսվող գործողությունների ֆինանսավորման ծավալը կազմում է ավելի քան 75 մլն. ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Ծրագրի ընդունմանը նախորդած ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր  ՄԱԿ Զարգացման ծրագրի հետ ձևավորված երկարաժամկետ համագործակցությունը և ՄԱԿ համակարգի աջակցությունը Կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված սոցիալ-տնտեսական ծրագրերին։

Ծրագրային փաստաթուղթը բխում է 2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակով սահմանված առաջնահերթություններից, մասնավորապես՝ ներառական սոցիալ-տնտեսական զարգացման, բնապահպանական կայունության, ժողովրդավարական կառավարման և այլ ոլորտներում։

Փաստաթղթով կարևորվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով տեղահանված և տուժած անձանց կարիքները՝ նախանշելով թիրախային միջոցառումներ պատերազմի վետերանների, հաշմանդամների և բնակչության խոցելի խմբերի զբաղվածության ապահովման, վերականգնման և սոցիալ-տնտեսական կյանքին ինտեգրման ուղղությամբ։

Ծրագրային փաստաթուղթը հասանելի է ՄԱԶԾ կայքէջում։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն