Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն հունիսի 11-ի դրությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տարածած հաղորդագրությունը.

«Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 16 հերոս զինծառայողների ընտանիքներ և մեկ 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած հերոս հատուցումներ են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը հունիսի 11-ի դրությամբ 3803-ն է, որից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN։

Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1453 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով՝  bit.ly/3pMgWdV։  

Հարկ ենք համարում շեշտել, որ տվյալ տեղեկատվությունը մշտապես ենթակա է փոփոխման (նվազում և ավելացում)՝ կապված նոր հատուցումների և  Կամուրջ ծրագրի ներքո հատուցվող զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն