«Անկախ դիտորդ»-ը ընտրակաշառքի բաժանման դեպք է տեսանկարահանել
Երեկ երեկոյան «Անկախ դիտորդի» երկարաժամկետ առաքելության երկարաժամկետ դիտորդները Արմավիրում ֆիքսել են ընտրակաշառքի բաժանման դեպք, որի դերակատարներին տեսանկարահանել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նա նաև հայտնում է․ «Նշվածի մասին առաքելությունը անհապաղ հայտնել է ոստիկանությանը և քիչ անց ընտրակաշառք բաժանողները ձերբակալվել են։
Մենք չենք բացառում, որ առանց մեր ահազանգի էլ իրավապահներին հայտնի էր հանցավոր դրսևորման մասին։ Նշվածից հետո անհայտ անձինք մեքենաներով հետևել են մեր դիտորդների տեղաշարժին։ Այժմ կատարում ենք անհրաժեշտ քայլեր այդ անձանց բացահայտելու ու մեր դիտորդների անվտագությունը ապահովելու համար։ «Անկախ դիտորդը» շարունակում է հետևել քարոզարշավի ընթացքին և ուժերի ներածին չափերով հակազդել ընտրակաշառքին»:Նյութը՝ News.am